Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում.
Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:
Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին: Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ: Դրանից շահում է իշխանությունը:
Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ:
Ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը